211652_close_icon
views-count3147 դիտում article-date 23:10 07-02-2021

Երվանդ Վարոսյան. Նիկոլն, ինչպես միշտ, այս անգամ ևս խաբեց ժողովրդին

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլն, ինչպես միշտ, այս անգամ ևս խաբեց ժողովրդին։

Հայտարարեց այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, սակայն այսօր հրաժարվեց իր խոսքերից։

Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի հետ մրցելու միտքը սարսափելի է նրա համար։ Բայց ավելի սարսափելի պիտի լինի այն, ինչ սպասվում է հայրենիքը կործանած, սուտասան, ապիկար ղեկավարին` մանևրի բոլոր հնարավորությունները փակելուց հետո։

Հ.Գ. Հիշեք` Նիկոլն ընտրություններ չի անցկացնելու այնքան ժամանակ, քանի ունի չանցկացնելու հնարավորություն, չի անցկացնելու ոչ 2023, 2024... 2050 թվականներին... Թեպետ այդ ժամանակ էլ ինչ ընտրություններ, այդ ժամանակ Հայաստան չի լինելու։

Այնպես որ, ամեն ինչ հստակ է` կամ նա չի լինելու Հայաստանի ղեկավարը, կամ չի լինելու Հայաստանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր