1782 դիտում
14:09 02-04-2016
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ Կատարի թագավորության առաջարկով որոշում կայացվեց նշել Աուտիզմի իրազեկման օրը: Այն նշվում է 2008 թվականից:
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է երեխայի մինչև 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճում է (ըստ միջազգային վիճակագրության տվյալների` հիվանդության դեպքերի հաճախականությունը ներկայումս կազմում է 125: 10000, 1999թ.` 6-7: 10000-ի դիմաց): Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված է նաև ախտորոշման բարելավման հետ:
Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլ:
Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն և գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու լինի ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում, ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն` 2007-2015թթ. ընթացքում հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 1039 առաջնակի ախտորոշված դեպք:
Աուտիզմի` որպես հաշմանդամության բերող հիվանդության բուժումը ներառված է պետական պատվերի մեջ, այն անվճար մատուցվող բուժօգնության տեսակ է: Այս երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում:
Վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից է երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնների ստեղծումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայում և Կապանի բժշկական կենտրոնում: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ապարանի առողջարարական ճամբարում շարունակաբար կազմակերպվում է աուտիզով երեխաների հանգիստը` տարեկան 16 երեխա մայրերի հետ: Այդ կարճատև երկշաբաթյա գործընթացի դրական արդյունքը կարելի է դիտել որպես 3 ոլորտների (առողջապահական, սոցիալական, կրթական) միահամուռ աշխատանքի արդյունավետ մի մոդել:
Նշենք, որ 2012 թվականի մարտի 29-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N488–Ն որոշմամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է ցուցաբերել աջակցություն աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության, սոցիալա¬կան ադապտացիայի համար:
Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է: Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
Աուտիզմը դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից, խնդիրը միջգերատեսչական է և իր հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
17:12 02-04-2014
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
1165 դիտում
13:45 02-04-2015
Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր