93750 դիտում
15:49 02-04-2016
Չի բացառվում որ վաղը ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանանք, թե գեներալ Մանվել Գրիգորյանը ինչ որոշում կայացրեց ու ինչ քայլերի են դիմելու
Արցախին պարտադրված պատերազմից ի վեր ԵԿՄ-ն նպաստել է եւ պետության կայացմանը եւ բանակի ստեղծմանը: Այսօր էլ բանակի հետ ակտիվորեն համագործակցում է եւ ցանկացած պահի պատրաստ է կատարել իր առաջ դրված պարտավորությունները: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
«Իհարկե, ժամանակները պետք է կարողանանք տարբերել, քանի որ հիմա ֆիդայության տարիները չեն, որ ամեն մեկն ինքնուրույն գործի: Այսօր համակարգված աշխատելու ժամանակն է: ԵԿՄ ղեկավարն էլ, ԵԿՄ-ականներն էլ այսօր մտահոգ են երկրում տիրող իրավիճակով, ինֆորմացիային լիարժեք տիրապետում են, համագործակցում են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի եւ ՊՆ նախարարի հետ, ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական Արցախ պետության ղեկավարության հետ եւ ամեն պահի պատրաստ են 100 տոկոսով կատարել իրենց առաջ դրված պարտականությունները: ԵԿՄ-ն իր ամբողջ կառույցով կատարել, կատարում եւ կատարելու է իր առջեւ դրված պարտականությունը»,- նշեց Վարդան Վարդանյանը:
Հարցին, թե ԵԿՄ-ականները ինչին են սպասում՝ առաջին գծում հայտնվելու համար, պատասխանեց. «Կարող է վաղը ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանանք, թե ինչի էին սպասում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի հրահանգով 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվել են ԵԿՄ վարչությունում: Մանվել Գրիգորյանը բոլորին հրավիրել է խորհրդակցության, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ:
Նմանատիպ նյութեր
14150 դիտում
10:40 24-10-2017
Ադրբեջանը դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
538 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
931 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
994 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը