211652_close_icon
views-count5889 դիտում article-date 09:39 05-04-2016

«Ադրբեջանի հավատարիմ լոբիստ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի տեսակետն արժեք չի ներկայացնում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը, երեկ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող ռազմական գործողություններին, նշել էր. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի»: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց` արդյոք ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքել է Արգամունտի կողմից արված այս հայտարարությանը, թե՞ ոչ: Ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցադրմանը՝ Տ. Բալայանն ասաց. «ԱԳՆ տարբեր առիթներով անդրադարձել է Ագրամունտի անձին եւ Ադրբեջանի հավատարիմ լոբիստ լինելու հանգամանքին: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կամ դրա հետ առնչվող որեւէ հարցի վերաբերյալ Ագրամունտի տեսակետը արժեք է ներկայացնում»»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր