5308 դիտում
16:59 05-04-2016
Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով. ՀՀ ԱՆ
Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ:
Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին: Միաժամանակ, Սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի բժշկական հասարակությունը ՀՀ առողջապահության նախարարին հայտնել է իր պատրաստակամությունը նյութական և բուժական օգնություն ցուցաբերելու հարցում:
Նշենք, որ ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում է արյունատվության գործընթացը: Շատ քաղաքացիներ, մասնագիտական միավորումներ, հասարակական կազմակերպություններ վիրավոր զինվորներին աջակցելու ցանկությունն արտահայտում են կամավոր դոնորությամբ, չնայած արյան բաղադրամասերի առկա բավարար պաշարներին:
Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությունը: Բժշկական հանրությունն այս կերպ իր զորակցությունն է հայտնում հայ զինվորին:
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
15:53 26-12-2022
Արցախի ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության
Այս բաժնից
379 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
799 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
622 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ