7191 դիտում
19:36 01-05-2020
Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման. Գագիկ Ծառուկյան
[b]Գագիկ Ծառուկյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ.[/b]
Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ:
Ստեղծարար, արարող ու դարեր շարունակ հողի հետ կռիվ տված մեր ժողովուրդը շատ լավ գիտի աշխատանքի գինը: Նախնիներից ժառանգած օրինակով մեր սերունդները ջանք չեն խնայել մեծ նվիրումով ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով հայրենի երկիրը շենացնելու, զարգացնելու և ժամանակակից աշխարհին հաղորդակից դարձնելու գործում:
Իր աշխատասիրությամբ հայրենիքի բարգավաճմանն ու առաջընթացին անձնվիրաբար ծառայած յուրաքանչյուր հայորդի արժանի է մեծ հարգանքի ու գնահատանքի: Աշխատանքի օրը նաև լավ առիթ է՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու և վեր հանելու բոլոր այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են մեզանից յուրաքանչյուրին:
Մեր բոլորի պարտքն է միասնական ջանքերով և ձեռք ձեռքի հաղթահարել գործազրկությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, զարկ տալ տնտեսության զարգացմանը և որ ամենակարևորն է՝ընձեռել մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն:
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի տոնը դիմավորում ենք միանգամայն այլ պայմաններում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներս ու երախտագիտությունս հղել հատկապես բուժաշխատողներին, որոնք արդեն մոտ երկու ամիս՝ գիշեր-ցերեկ, կռիվ են տալիս մարդկային կյանքեր փրկելու և մարդուն ամենաթանկը՝ առողջությունը վերադարձնելու համար:
Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
19:23 04-01-2019
Շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով. Երևանում կանչերի թիվն անցել է 860-ից
1370 դիտում
16:00 26-07-2019
Փրկարար ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. խորհրդակցություն ԱԻՆ-ում
2322 դիտում
16:59 28-09-2020
Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»