Անհայտ կորած զինվորի բջջայինին պատասխանել է ադրբեջանցի և ասել, որ նրան սպանել է. Politik.am
[url=http://politik.am/անհայտ-կորած-զինվորի-հեռախոսին-պատաս/]Politik.am[/url]–ի տվյալներով` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունների հետևանքով 26 անհետ կորած զինվորների թվում է նաև Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Բորիս Օզմանյանը:
Զինծառայողի հորեղբայրը` Ռուստամը, պատմել է, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել.
«Հարազատներից մեկը զանգահարել է, զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,-ասաց մեր զրուցակիցը:
Շարունակությունը` [url=http://politik.am/անհայտ-կորած-զինվորի-հեռախոսին-պատաս/]սկզբնաղբյուր կայքում[/url]