211652_close_icon

Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի. ԱԱԾ-ն պատասխանել է Politik.am-ի հարցմանը

views-count7781 դիտում article-date 21:18 20-01-2020
Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, այս մասին տեղեկացնում է [url=http://politik.am/aats-vanecyany-petakan-hexashrjum-chi-planavorel-isk-hrachya-hakobyani-haytararutyun-haxordum-chi-hamarvi]Politik.am[/url]–ը՝ վկայակոչելով ԱԱԾ–ից ստացված պատասխանը։ «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ պատասխանում։ [url=http://politik.am/aats-vanecyany-petakan-hexashrjum-chi-planavorel-isk-hrachya-hakobyani-haytararutyun-haxordum-chi-hamarvi]Politik.am[/url]-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։ Հիշեցնենք, որ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am–ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել։ Մանրամասներն՝ [url=http://politik.am/aats-vanecyany-petakan-hexashrjum-chi-planavorel-isk-hrachya-hakobyani-haytararutyun-haxordum-chi-hamarvi]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր