211652_close_icon
views-count2498 դիտում article-date 09:32 07-04-2016

Օսկանյանի պաշտոնական հայտարարությունը կրկին հետաձգվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնադրման մասին պաշտոնական հայտարարությունը կրկին անգամ հետաձգվում է: Հիշեցնենք, որ մամուլը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ ապրիլի 7-ին նախկին արտգործնախարարը կհրապարակի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարի օրվա մասին: Նշենք, որ մինչ օրս նոր ստեղծվելիք կուսակցության անունը ևս չի հրապարակվում: Ուստի դեռևս պարզ չէ՝ նորաստեղծ կուսակցության անունը գործող կուսակցություններից որևէ մեկի նմանությա՞մբ է լինելու, թե Վարդան Օսկանյանն ու նրա թիմակիցներն ինչ-որ նոր անուն են մտածել: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը, ամենայն հավանականությամբ, Օսկանյանի նորաստեղծ կուսակցության դերակատարներից մեկն է լինելու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հիմնադիր համագումարի օրը հայտարարելու խնդրին, ասաց. «Ես կարծում եմ, որ այս օրերին կուսակցության մասին խոսել ճիշտ չի լինի: Կանցնի մի քանի օր, կխոսենք»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր