211652_close_icon
views-count3914 դիտում article-date 23:13 07-04-2016

Ապամոնտաժվել են «Էրեբունի-Երևան 2750» շատրվանի եզրագծի երկայնքով տեղադրված մետաղական կոնստրուկցիաները

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հարևանությամբ իրականացվող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքների շրջանակում արձանագրվել են որոշակի շեղումներ: Քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ծառայությունների աշխատակիցները կասեցրել են աշխատանքներն ու իրականացրել են շատրվանի եզրագծի երկայնքով տեղադրված մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր