Ջոն Քերրին չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել
ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Այդմասին տեղեկացնում է Associated Press-ը:
Այցի շրջանակներում նա հանդիպելու է Աֆղանստանի կառավարության անդամների հետ:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը նախօրեին կրկին չհայտարարված այցով ժամանել էր Իրաք: Նշվում է, որ նա հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադիի և ԱԳ նախարար ԻբրահիմԱլ-Ջաֆարիի հետ՝ քաղաքական ճգնաժամի ֆոնին իր աջակցությունը հայտնելու համար: