211652_close_icon
views-count46251 դիտում article-date 11:02 10-04-2016

Վանո Սիրադեղյան. «Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման». Aravot.am

Վանո Սիրադեղյանի [url=https://web.facebook.com/Վանո-Սիրադեղյան-Vano-Siradeghyan-229508850392511/?_rdr]ֆեյսբուքյան էջում [/url]վերահրատարակվել են 1990թ. մարտին «Հայք» շաբաթաթերթում հրապարակված «Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» Վանո Սիրադեղյանի հոդվածի այս տողերը … Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։ Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք…»: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/04/10/677919/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր