211652_close_icon
views-count25235 դիտում article-date 12:58 11-04-2016

3 անչափահաս երեխաների հայր Հրաչյան կյանքը տվեց ոչ միայն հանուն հայրենիքի, այլեւ հանուն ընկերոջ. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Հրաչյա Մուրադյանը 3 անչափահաս երեխաների հայր է: Ապրում են վարձով եւ սոցիալապես անապահով պայմաններում: Նրանց ընտանիքի միակ եկամուտը Հրաչյայի աշխատավարձն էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Հրաչյա Մուրադյանի հարեւանները: Հրաչյան վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս է զոհվել: Նշեցին, որ Հրաչյայի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց բավական է նրա մեծությունը ընդգծելու համար շեշտել, որ նա զոհվեց ոչ միայն հանուն հայրենիքի, այլ ընկերոջ: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Հրաչյա Մուրադյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում պայմանագրային շարքային Մուրադյան Հրաչյա Սամվելի Ծնված 1983թ., ՀՀ ԶՈՒ-ում է 2015թ.-ից, Մաշտոցի ԶԿ Հասցե`ք.Երևան Շերամի 55/45»:

Նմանատիպ նյութեր