211652_close_icon
views-count1959 դիտում article-date 09:43 12-04-2016

Չպահպանված հրադադարը կհանգեցնի թաքնված պատերազմի. ԵԽ պատգամավոր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում ակնհայտ տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը: «Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքացիական պատերազմ քրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում և հիմա էլ սա»: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետևյալ դիտարկումն արեց. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաև Ուկրաինայում: Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված և կտանի դեպի թաքնված պատերազմի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր