211652_close_icon
views-count2806 դիտում article-date 12:32 12-04-2016

Մարտունուց Երևան տեղափոխված երեխաներն ապաքինվում են և մոտ 10 օրից դուրս կգրվեն

Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը ապաքինվում են և 8-10 օր հետո դուրս կգրվեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանցման բաժանմունքից, որտեղից երեխաները տեղափոխվել են հիվանդանոցային պալատ: Նշենք նաև, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր` Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը ու Գարեգին Աղաջանյանը: Նրանք ևս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար` ակնհայտ դրական դինամիկայով:

Նմանատիպ նյութեր