«Յուվենտուսը» պատրաստվում է այս շաբաթ Մխիթարյանի համար առաջարկ անել «Բորուսիային»
Տուրինի «Յուվենտուսը» հաստատակամ է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբի ներկայացուցիչները արդեն այս շաբաթ մտադիր են առաջարկ անել հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլային: Տուրինցիները այս հարցում շտապում են, քանի որ Մխիթարյանին ձեռք բերելու լուրջ մտադրություն ունի նաև Լոնդոնի «Արսենալը»:
Նշենք, որ Մխիթարյանի պայմանագիրը գործում է մինչև 2017թ. ամառը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 20 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ: