211652_close_icon
views-count3442 դիտում article-date 09:55 13-04-2016

Սկզբում՝ կարգավիճակ, հետո տարածքների վերադարձ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, թե բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե վերադառնան «սկզբում՝ կարգավիճակ, հետո տարածքների վերադարձ» սկզբունքին։ «ՉԻ» - Ինչպիսի բացառիկ սկզբունքայնություն։ Փաստորեն՝ տարիներ շարունակ «ոչ մի թիզ հող» կարգախոսով առաջնորդվող Դաշնակցությունը հիմա «արդյունավետ» է համարում տարածքների վերադարձը, բայց՝ պայմանով, որ սկզբում Ղարաբաղի կարգավիճակը որոշվի։ Եթե հիշում եք, «12 աթոռ» վեպի հերոսն էլ էր նույնպիսի սկզբունքայնությամբ վաճառում աթոռները. «առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները»։ Բայց հետաքրքիրն այն է, որ ներքաղաքական կյանքում ՀՅԴ-ն պակաս սկզբունքային է գտնվել և չի առաջնորդվել «առավոտյան՝ պորտֆելները, երեկոյան՝ սահմանադրական փոփոխություններին սատարելը» մեխանիզմով։ Նրանք սկզբում «նիսյայով» կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին և միայն ավելի ուշ նախարարական պորտֆելներ ստացել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր