211652_close_icon
views-count12696 դիտում article-date 13:25 14-04-2016

Թշնամու գնդակից զոհված Բագրատը եղբոր հետ նույն զորամասում էր ծառայել, բայց այնպես էր արել, որ ինքը ընդառաջ գնա թշնամուն. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Բագրատ Ալեքսանյանը եղբոր հետ նույն զորամասում է ծառայել: Սակայն այնպես է կազմակերպել ծառայությունը, որ դիրքերում երկուսով չլինեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ընկերները՝ նշելով, որ Բագրատը նվիրվածությունից բացի, աչքի էր ընկնում իր հեռատեսությամբ, որը հաճախ ցույց չէր տալիս: «Վտանգի պահին միշտ նա էր ընդառաջ գնում եւ այնպես, որ դիմացինը կարող էր չզգալ. նա ցույց չէր տալիս դա: Ճիշտ է, եղբոր հետ էր ծառայում, ինքը ընդառաջ գնաց թշնամուն, բայց նրա այս քայլը համայն հայությանն ու հայրենի սահմաններին ուղղված քայլեր էր»,-ասացին նրանք: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Բագրատ Ալեքսանյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Ալեքսանյան Բագրատ Արթուրի Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ. ժամը 17: 30 Հուղարկավորությունը`13.04.2016թ. ժամը 15:00 Հասցե`ք.Երևան, Սարկավագի 129/2»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր