211652_close_icon
views-count2546 դիտում article-date 14:49 14-04-2016

Պապուա Նոր Գվինեայում ինքնաթիռ է կործանվել. կա 1 տասնյակից ավելի զոհ

12 մարդ է զոհվել Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն: Ավիավթարը տեղի է ունեցել երկրի արևմտյան հատվածում՝ Կինգուա քաղաքից ոչ հեռու: Տեղեկությունների համաձայն՝ Sunbird Aviation ընկերությանը պատկանող ինքնաթիռի շարժիչներից մեկը վայրէջք կատարելու ամանակ խոտանվել է և վարէջքը կտրուկ է ստացվել: Վթարի հետևանքով ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտ գտնվող ճահիճը: Մահացել են ինքնաթիռի բոլոր ուղևորները, այդ թվում՝ 3 երեխա, ինչպես նաև օդաչուն:

Նմանատիպ նյութեր