6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Պապուա Նոր Գվինեայում
Պապուա Նոր Գվինեայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 5։04֊ին Պանգունա քաղաքից 60 կմ դեպի հարավ֊արևմուտք։ Հիպոկենտրոնը գտնվել է 45 կմ խորության վրա։
Խաղաղօվկիանոսյան կենտրոնը Սողոմանյան կղզիների շրջանում ցունամիի վտանգի մասին նախազգուշական հայտարաություն է արել։