6546 դիտում
15:02 14-04-2016
Միշտ ասել եմ, որ մեզ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի և չեմ սխալվել. Ժիրայր Սեֆիլյան
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը միշտ երազել է, որ հաջորդ սերունդը իր սխրանքներով ու հերոսություններով գերազանցի Արցախյան պատերազմի սերնդի տղաներին և հիմա` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ժիրայր Սեֆիլյանը հուրախություն` նշում է, որ չի սխալվել:
«Երիտասարդները եկան ու ապացուցեցին, որ կատարվածը հերոսություն էր. չնայած, որ հակառակորդը քանակով տասն անգամ ավելի շատ էր, մեր երիտասարդները իրենց դիրքերը չլքեցին, փամփուշտները սպառվեցին, բայց էլի դիրքերը չլքեցին: Խոնարհվում ենք մեր նահատակների առաջ, կենդանի հերոսների առաջ և անշուշտ այս գործունեությունը պետք է միտված լինի, որ զոհողությունն իմաստավորվի»,- կարծում է Ժ. Սեֆիլյանը:
Նա այսօր հանդիպելով լրագրողներին` անդրադարձավ քառօրյա պատերազմի հետևանքներին:
Ըննդիմադիր քաղաքական գործիչը կարծում է, որ Ադրբեջանի նմանօրինակ լկտիությանը պատասխան տրվեց միայն բանակի մարտունակության ու հայ սպաների ու զինվորների անձնուրացության շնորհիվ: Առսհասարակ, նա կարծում է, որ Հայկական բանակը միակ հարստությունն է մնացել, որի շնորհիվ մենք կարող ենք պաշտպանել ոչ միայն երկիրը, այլև՝ ինքնիշխանությունը:
«Եթե բանակի մարտունակությունը չլիներ, մեր սպաների ու զինվորների նվիրվածությունը, մենք հյուսիսային հատվածում` Մատաղիսում ու Թալիշում կորուստներ էինք ունենալու, տալու էինք իրենց, ինչպես պլանավորել էին, ինչպես 92 հունիս-հուլիս ամիսներինն էր և չնայած իրենց պլանն ամբողջությամբ չիրականացրին, բայց հասցրին մեզ մեծ վնաս»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Այդ կորուստներից ամենածանր ու անդառնալին, ըստ ընդդիմադրի, մարդկային կորուստներն են, հայտարարեց, որ նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ, նույնիսկ 2-3 օրվա ընթացքում այդքան կորուստներ չենք ունեցել:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով մեր զոհերի թիվը 92 հոգի է:
Մի կողմից Ժիրայր Սեֆիլյանը համարում է, որ Ադրբեջանը Արցախը վերցնելու նպատակ չէր դրել, /ասաց, որ դա գիտի ամեն ռազմական գործից հեռու պատանի/, մյուս կողմից ասում է, որ գնաց անօրինակ լկտիության, ուրեմն` ինչու՞:
Ցավոք, նա այն կարծիքին է, որ հետայսու զինադադարի խախտումները լինելու են այս մասշտաբի:
Այս պայմաններում Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ հայկական կողմը պետք է ավելի հարձակվողական լինի, և կարծում է, որ այն, որ ազերիները նախկին հայկական Շահումյանի ճակատով են մտել Թալիշ, հստակ հուշում է, որ եկել է Շահումյանն ազատագրելու ժամանակը:
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
14:35 30-11-2015
Վերցրեք սնունդ և հանդերձանք. կմնանք այնքան, մինչև հանցագործ համակարգը հեռանա. Ժիրայր Սեֆիլյան. newsbook.am
4443 դիտում
23:34 30-11-2019
Ժիրայր Սեֆիլյան. Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին
3322 դիտում
22:02 29-11-2020
Ժիրայր Սեֆիլյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի ժամանակավոր կառավարության խնդիրներից մեկը
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են