3322 դիտում
22:02 29-11-2020
Ժիրայր Սեֆիլյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի ժամանակավոր կառավարության խնդիրներից մեկը
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակավոր կառավարության առաջնահերթ անելիքների մասին
Երկիրն աղետի շեմին է, ուստի ժամանակավոր կառավարության նպատակը չի կարող լինել ընդամենն արտահերթ ընտրությունների անցկացումը:
Արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի ժամանակավոր կառավարության խնդիրներից մեկը, որի լուծմամբ կավարտվի նրա գործունեությունը:
Ըստ այդմ, ժամանակավոր կառավարությունը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ՝ մինչև մեկ-մեկուկես տարի ժամկետով՝ աչքի առաջ ունենալով հետևյալ առաջնահերթ անելիքները.
1․ Հայտարարել, որ զինադադարի եռակողմ հայտարարությունն ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ փաստաթուղթ է, իսկ մնացյալ մասով հակասում է միջազգային իրավունքին և հայ ազգի ու ՀՀ շահերին, ուստի․
ա․ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց հարցերը պետք է դառնան առաջնային՝ կոնկրետացնելով դրանց լուծման հնարավոր ժամկետները,
բ. Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափով՝ եռանախագահների համակարգմամբ:
2․Երկրի պաշտպանությունը, որ լինել-չլինելու գերխնդիր է դարձել, երաշխավորելու համար բազմաբևեռացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ առաջին հերթին Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Արաբական երկրների հետ զարգացնելով ՀՀ անվտանգության և ինքնիշխանության երաշխավորմանն ուղղված հարաբերություններ՝ զուգահեռաբար Ռուսաստանի հետ հաստատելով արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ։
4․ Հաշվի առնելով պատերազմի հավանականությունը, համակողմանիորեն պատրաստվել դրան:
5․Մեկնարկել տնտեսության կառուցվածքի համակարգային փոփոխության ծրագիր՝ դրա առանցք և քարշակ դարձնելով պաշտպանական արդյունաբերությունը:
6․ Մշակել և հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, զուգահեռաբար՝ մշակել և ընդունել նոր Ընտրական օրենսգիրք և կուսակցությունների մասին նոր օրենք և դրանց համապատասխան անցկացնել արտահերթ ընտրություններ։
Ժամանակավոր կառավարությունը պետք է կարողանա արդարություն հաստատել երկրում և համերաշխության մթնոլորտ ձևավորել թե՛ Հայաստանում և թե՛ հայության ներսում, ինչպես նաև ամենակոշտ մեթոդներով չեզոքացնել ինքնիշխանության դեմ ուղղված քայլերը:
Ժամանակավոր կառավարությունը պետք է կազմված լինի նվիրյալներից (ներառյալ` արտերկրում բնակվող), հակառակ պարագայում արդյունքի փոխարեն կունենանք ի վնաս մեզ ժամանակի կորուստ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
14:35 30-11-2015
Վերցրեք սնունդ և հանդերձանք. կմնանք այնքան, մինչև հանցագործ համակարգը հեռանա. Ժիրայր Սեֆիլյան. newsbook.am
6543 դիտում
15:02 14-04-2016
Միշտ ասել եմ, որ մեզ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի և չեմ սխալվել. Ժիրայր Սեֆիլյան
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը