2038 դիտում
09:05 15-04-2016
Կիրակի Հրազդանը կընտրի քաղաքապետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր: Կոտայքի մարզկենտրոնում առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Իհարկե, անցած տարիներին եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են, սակայն նրանց մրցակիցներն ընդդիմադիր թեկնածուներ չեն եղել, այլ ընդամենն ունեցել են ընդդիմադիր կուսակցությունների որոշակի աջակցություն: Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և նախկին ՕԵԿ-ական, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Հիմնական պայքարն ընթանում է երկու թեկնածուների` Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի միջև: Տեղեկացնենք, որ Միքայելյանի շտաբի կողմից երեկ կազմակերպած նախընտրական հանրահավաքում ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը:
Վերջինս քաղաքապետարանի գործող պաշտոնյա լինելով հանդերձ՝ հրազդանցիներին կոչ է արել չվախենալ ու քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին: Քաղաքապետարանի պաշտոնյան փաստել է, որ Արամ Դանիելյանը տարիներ շարունակ մսխել է Հրազդան քաղաքի բյուջեն և քաղաքը հասցրել քայքայման եզրին` քաղաքապետարանի աշխատակիցների հետ հաճախ խոսելով սեռական բնույթի հայհոյանքներով:
Տեղեկացնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից մի քանի ժամով վերադարձել էր նաև Սասուն Միքայելյանը` հրազդանցիներին չվախենալու իր վերջին կոչը հնչեցնելու համար: Նա գիշերը կրկին մեկնելու է սահման: Իսկ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել նախընտրական շտաբը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4920 դիտում
23:30 22-09-2017
Կիրակի օրը Գերմանիան կանցլեր կընտրի
947 դիտում
18:59 16-06-2014
Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. 8 քաղաք կրկին կընտրի քաղաքապետ
6857 դիտում
19:26 17-06-2016
Հրազդանը` հասունացող սկանդալի կենտրոնում…
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»