211652_close_icon
views-count2868 դիտում article-date 10:14 15-04-2016

Ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են մնալ պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հրապարակել է 2015-ի թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։ Հայաստանին վերաբերող բաժնում ԱՄՆ պետդեպարտամենտը բավական ուշագրավ դիտարկումներ է արել։ Մասնավորապես արձանագրել են, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը պետական պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսները իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահպանելու համար օգտագործելն է, և որ իշխանությունները տնտեսական և քաղաքական ուժն օգտագործում են իրենց կողմնակիցներին հարստացնելու, դատաիրավական համակարգը կոռումպացնելու համար։ «Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան։ Թեև Սահմանադրությամբ արգելվում է, որ պետական պաշտոնյաները ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվեն, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են մնալ պատգամավոր, կառավարության այլ պաշտոնյաները շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր