211652_close_icon
views-count59102 դիտում article-date 23:58 15-04-2016

Անձի սպանության և առևանգման մեղադրանքներով միջազգային հետախուզման մեջ գտնվող 28-ամյա «Բլաի տղա Ռուստամիկը» 6-րդ վարչությունից տեղափոխվեց դատարան, որտեղից էլ` Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը, որը վարում էր դատավոր Գայանե Մազմանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գ. Մազմանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է իրավապահ մարմնի միջնորդությունը և 28-ամյա Ռուստամ Ստեփանյանը վերցվեց երկամսյա կալանքի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 6-րդ գլխավոր վարչություն էին բերման ենթարկել Ռ. Ստեփանյանին, ով Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից անձի առևանգման և սպանության մեղադրանքներով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ռ. Ստեփանյանին հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում են որպես «Բլաի տղա Ռուստամիկ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր