6254 դիտում
13:20 16-04-2016
Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ը, Վազ 21074-ն ու Opel Corsa-ն. կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի 50ա հասցեի դիմաց բախվել են Չարենց փողոցի բնակիչ, 25-ամյա Հայկ Սիմոնյանի վարած Volkswagen մակնիշի 73 TM 777 համարանիշի, Կոտայքի մարզի Ավան Առինջ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամ Մարգարյանի վարած Վազ 21074 մակնիշի 34 RF 215 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ 10 փողոցի բնակիչ, 34-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Opel Corsa մակնիշի 91 AP 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Հ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարգարյանն աշխատում է «Երևան Ջուր» ՓԲԸ-ում՝ որպես տեսուչ, իսկ Է. Բաղդասարյանը՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+