211652_close_icon
views-count7694 դիտում article-date 17:30 16-04-2016

Երևանում բախվել են КПЗ-ի աշխատակցի Opel-ը և ԱԳՆ-ի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի Mercedes-ը. վիրավորը օպերլիազոր է

Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի 2/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Հայկ Հակոբյանի վարած Opel մակնիշի 34 ԼR 430 համարանիշի և Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Աբգարյանի վարած Mercedes մակնիշի 34 ZD 451 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Նվեր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սլավմեդ» բժկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներ Հ. Հակոբյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչութան ձերբակալվածների պահման վայրում (КПЗ), Ս. Աբգարյանը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ, իսկ վիրավոր Ն. Ղազարյանը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես կրտսեր օպերլիազոր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր