211652_close_icon
views-count27393 դիտում article-date 10:59 06-08-2017

Արարատի մարզում բախվել են «Գրանտ Տոբակո»-ի աշխատակցի 05-ն ու «Յուքոմ»-ի աշխատակցի Opel-ը. 6 վիրավորներից 3-ը մանկահասակներ են

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հովտաշեն-Մխչան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Հովտաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Գարուշ Սարգսյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 04 ՕՕ 142 համարանիշի և Մխչան գյուղի բնակիչ, 30-ամյա Ռոման Պողոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MC 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով Ռ. Պողոսյանը, Գ. Սարգսյանը և վերջինիս ուղևոր, Մրգավետ գյուղի բնակիչ Արմեն Ավեստիսյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Մրգավետ գյուղի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Ավետիսյանը, 1-ամյա Էլեն Ավետիսյանը և 7-ամյա Արայիկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սարգսյանը աշխատում է «Գրանտ Տոբակո» ընկերությունում, իսկ Ռ. Պողոսյանը՝ «Յուքոմ» ընկերությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր