211652_close_icon
views-count13102 դիտում article-date 21:40 17-04-2016

Հետաքրքիր փաստեր ոսկու մասին

1․Իրականում ոսկին շատ դժվար է հայտնաբերել, քանի որ այն հազվագյուտ մետաղ է։ Աշխարհում մեկ ժամվա ընթացքում ավելի շատ պողպատ են ձուլում, քան մարդկության պատմության ողջ ընթացքում ձուլված ոսկին է։ 2․Ոսկու ամենամեծ պաշարները հայտնաբերվել են Չինաստանում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում։ 3․Մարդկության պատմության ընթացքում արդյունաբերվել է 150-200 հազար տոննա ոսկի։ Ոսկու ամենախոշոր պաշարները գտնվում են մոլորակի միջուկում։ Ըստ գիտնականների՝ այնտեղ 5 անգամ ավելի ոսկի կա, քան բոլոր հայտնի և մարդկությանը հասանելի հանքերում։ Եթե այդ ոսկով հնարավոր լիներ ծածկել Երկրի մակերեսը, ապա շերտի հաստությունը կկազմեր 0.5 մետր։ 4․Ոսկին էլաստիկ, բայց ծանր մետաղ է։ 1 գրամ կշռող ոսկու կտորից հնարավոր է 3 կմ երկարությամբ լար հատել, սակայն 37 սմ կողմ ունեցող ոսկու մեկ խորանարդը կշռում է 1 տոննա։

Նմանատիպ նյութեր