211652_close_icon
views-count5530 դիտում article-date 23:21 17-04-2016

Ապրիլի 17-ը պատմության մեջ

1839 թ. – Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան: 1856 թ. – Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք: 1897 թ. – Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները: 1922 թ. – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին: 1932 թ. – ծնվել է Կարեն Դեմիրճյանը` հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար (սպանվել է 1999 թ.): 1968 թ. – ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը: 2003 թ. – մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսեյնը՝ Իրաքի նախկին նախագահը (ծն. 1937 թ.):

Նմանատիպ նյութեր