211652_close_icon
views-count1536 դիտում article-date 14:37 18-04-2016

Հայաստանում տարեկան մոտ 500 թեկնածուական թեզ է պաշտպանվում, 40-ը՝ դոկտորական. վիճակագրություն` ԲՈՀ-ից

Հայաստանում ամեն տարի մոտ 500 թեկնածուական թեզ է պաշտպանվում, մոտ 40-ը` դոկտորական թեզ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: «Կարող է թվալ` 500-ը շատ է, բայց ընդհանուր այդ թվից, երբ հանում ենք նրանց, ովքեր պարզապես պաշտպանում են, չգիտեմ՝ ինչի համար, միգուցե, որ բանակից ազատվեն, մյուս կողմից մոտ 100 իրանցիները, այսինքն՝ մնում է մոտ 300-ը, որը բնավ էլ շատ չէ»,-ներկայացրեց Լիլիթ Արզումանյանը: ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը այն կարծիքին է, որ ոչ միայն գիտական աշխատանքների ներկայացնողները պետք է վերանայված արժեքային տեսանկյունից վերաբերեն իրենց աշխատանքներին, այլև ԲՈՀի մասնագիտական խորհուրդներն ու անդամներն իրենց սխալներն ուղղեն և բարեփոխումներ իրականացնեն: Մասնավորապես, վերջին 3 տարիներին ԲՈՀ–ում ինչ-որ քայլեր արվում են և շուրջ 230 աշխատանք վերադարձվել է խորհուրդ` կրկնաքննարկման:

Նմանատիպ նյութեր