211652_close_icon
views-count3135 դիտում article-date 10:36 19-04-2016

Եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը. Յաշա Ավանեսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Թալիշցի Յաշա Ավանեսյանն է՝ 91 տարեկան, Հայրենական պատերազմի վետերան։ Այժմ նա իր ընտանիքով Վանաձորին կից Շահումյան գյուղում է տեղավորվել` բարեկամի տանը։ «Իմ ընտանիքը բոլորը զինծառայող են, բոլորն Էլ ծառայության մեջ են՝ աղջիկ թե տղա, մեկը՝ Շուշի, մեկը՝ Մատաղիս, մեկը՝ Թալիշ... մեծ թոռս մայոր ա, փոքր թոռս՝ լեյտենանտ... Փոքր տղաս Էլ 40 տարի ա՝ Ղավիթաշեն Էր ապրում, հենց պատերազմը սկսվեց, եկավ հայրենիքը պաշտպանելու։ Իմ ապուպապը Զանգեզուրից Է, Կորնիձոր գյուղից։ 1600-ականներին եկել են Թալիշ, հիմնվել ու մնացել։ Ես 91 տարեկան եմ, ունեմ 25 թոռ ու 25 ծոռ, իմ ընտանիքից միայն իմ կինս ա պակաս, մահացել ա տասը տարի առաջ... Աշխարհքում ման գալու համար օտարությունն ա լավ, բայց ապրելու համար՝ հայրենիքը։ Հայաստանն Էլ ա մեր հայրենիքը, բայց որ Ղարաբաղը կորցնենք, Հայաստանն Էլ կկորցնենք։ Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստ քաղաքն ա, եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը»,– ասում Է Յաշա Ավանեսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր