211652_close_icon
views-count3216 դիտում article-date 11:00 19-04-2016

Հրազդանում ՀՀԿ արածից հետո համախմբումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, դարձավ պատերազմից վերադարձը հայկական իրականություն՝ գրեթե բոլոր առումներով: Այն ցույց տվեց, թե ինչքան ամուր և անառիկ է մեր ճակատը, նույնքան մերկ, անպաշտպան և խոցելի է թիկունքը: Ցույց տվեց հերթական անգամ: Միաժամանակ ցույց տվեց նաև այն, թե ինչքան սնանկ են հայտարարությունները համախմբումների մասին, որով այս օրերին կերակրվում էր հանրությունը՝ լիուլի: Մինչ հասարակությունը կերակրվում էր այդ ամենով, այդ հայտարարությունների ֆոնի տակ իշխանությունը պատրաստում և իրականացնում էր իր հերթական ակցիան, ընտրակեղծարարությունն ու վերարտադրությունը մեկ քաղաքի մակարդակում, կամ ՏԻՄ մակարդակում, որն, իհարկե, համապետական մակարդակի նախերգանքն է: Եվ այս իմաստով, օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հարց են առաջ բերում, թե ի՞նչ ճակատագիր է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմամբ ստեղծված նոր քաղաքական իրողությանը: Հրազդանում ՀՀԿ արածից հետո համախմբումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքրական է այն առումով, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումն, ըստ էության, ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում՝ փոխելով զարգացման վեկտորները, հեռանկարները: Սակայն սրա հետ միաժամանակ Հրազդանի ընտրությունը ցույց է տալիս, որ չի փոխվել ներքաղաքական բովանդակությունը, և հստակ է, որ իշխանության թիվ մեկ խնդիրը եղել և շարունակում է մնալ ոչ թե պետությունը ամեն գնով պաշտպանելը, այլ պետությունից պաշտպանվելն ու ամեն գնով վերարտադրվելը: Հետևաբար՝ հարց է առաջանում, թե սա՞ պետք է ուժեղացնի Սերժ Սարգսյանին արցախյան բանակցություններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր