211652_close_icon
views-count1850 դիտում article-date 15:18 08-09-2020

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության նպատակը համախմբումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանում տեղի ունեցավ «Ազգային ճակատ» նորաստեղծ հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի մամուլի ասուլիսը: Գևորգ Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին որոնք վերաբերվում էին կազմակերպության նպատակներին, տեսլականներին, երկրում տիրող իրավիճակին և իր ելույթում մասնավորապես նշեց, որ «Ազգային ճակատ»-ը նպատակ ունի համախմբելու ազգային արժեքների և մեր ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին, հանուն միասնական ազգային պետության կայացման գաղափարի. «Ազգային ճակատ»-ը պատրաստ է համագործակցել և համագործակցում է բոլորի հետ: Ասուլիսին ներկա էին նաև «Ազգային ճակատ» կազմակերպության խորհրդի անդամները. Ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, Հայագիտության ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, Մշակութային ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, մշակույթի գործիչ Վաչե Հովեյանը, իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, իրավագետ Վահե Հովսեփյանը, Երիտասարդական ծրագրերի պատասխանատու Կառլեն Հակոբյանը արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերի պատասխանատու, դիվանագետ Խորեն Տերտերյանը և այլք: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր