211652_close_icon
views-count3343 դիտում article-date 21:00 20-04-2016

Ապրիլի 20-ը պատմության մեջ

1841 թ. – ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Գրեմի լրագիր» թերթում տպագրվեց Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատվածքը, որը համարվում է առաջին դետեկտիվ ժանրի գրվածքը։ 1884 թ. – ծնվել է Դանիել Վարուժանը, արևմտահայ նշանավոր բանաստեղծ, Մեծ Եղեռնի զոհ: 1889 թ. – ծնվել է Ադոլֆ Հիտլերը, Գերմանիայի պետական քաղաքական գործիչ, ֆաշիզմի հետևորդ (մահ. 1945 թ.): 1910 թ. – Հալլեի գիսաստղը ընդհուպ մոտեցավ երկրին: 1968 թ. – Դանիայի Տաստրուպ քաղաքում Դիփ Փարփլ խումբը տվեց իր առաջին համերգը: 1994 թ. – Ռուսաստանի Պետական դուման սկսեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը: 1999 թ. – ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի «Կոլումբայն» դպրոցում 2 աշակերտներ կրակ բացեցին դպրոցի աշակերտների և ուսուցիչների վրա, ինչի հետևանքով սպանվեց 12 և վիրավորվեց 23 մարդ: 2011 թ. – մահացել է Գեորգի Յարալյանը, հայ հայտնի ծաղրանկարիչ (ծն. 1927 թ.):

Նմանատիպ նյութեր