211652_close_icon
views-count4111 դիտում article-date 09:58 20-04-2016

Ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ դարձնես պատգամավոր կամ մեծ «նաչալնիկ». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մարդկանց պետք է սիրել այնպես, ինչպես որ նրանք կան։ Ոչ թե այն դեպքում, երբ նրանք բավարարում են մեր սպասելիքները։ Երկրորդ դեպքում դա դառնում է առևտուր՝ ես քեզ կսիրեմ, եթե... Օրինակ՝ «Ով հայ ժողովուրդ, ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ ընտրությունների կամ հեղափոխության միջոցով դարձնես նախագահ, նախարար, պատգամավոր կամ որևէ այլ մեծ «նաչալնիկ», որովհետև դա կխոսի քո, իմ ժողովուրդ, խելքի և հեռատեսության մասին»։ Սեփական ժողովրդին էլ պետք է սիրել՝ ինչպես որ նա կա՝ առանց չափազանցված փառաբանումների և առանց անմոռաց ինքնախարազանման։ Պետք է ընդունել թե մարդու, թե մարդկանց խմբերի և թե ժողովրդի հակասականությունը։ Միևնույն մարդը կարող է խրամատում մի քանի ժամ դիմադրել հակառակորդի գերազանցող ուժերին և 5 հազար դրամով քվեարկել իշխանության թեկնածուի օգտին։ Նույն մարդը կարող է ընտրություններից հետո հայհոյել և անիծել իշխանություններին։ Այնպես չէ, որ նրանք տարբեր մարդիկ են՝ կեսը՝ հերոսներ, կեսը՝ հրեշներ։ Ինչ-որ «ստերիլ», «զտված» դեպքերի փնտրտուքը ապակողմնորոշում է, մոլորեցնում փնտրողներին, դնում է հիացմունքի և հիասթափությունների կրկնվող շրջապտույտի մեջ։ Մեր ժողովրդի այն ներկայացուցիչները, որոնք միավորվել են կուսակցությունների մեջ և զբաղվում են քաղաքականությամբ, պետք է փորձեն հասկանալ իրենց համաքաղաքացիներին և ոչ մի պարագայում չնեղանան նրանցից։ Օրինակ՝ ինչո՞ւ երկրորդ շանս չեն տալիս մեկ անգամ հաջողության չհասած ընդդիմադիրին։ Ես կուսակցական չեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը, պարզապես առաջարկում եմ սթափ ընկալել իրականությունը և չվիրավորվել, երբ քաղաքացիներն առանձնապես չեն ներգրավվում քաղաքական պայքարի մեջ։ Ես, օրինակ, մի թեթև կվերլուծեի՝ գուցե պետք են այդ պայքարի կազմակերպման ա՞յլ ձևեր»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր