211652_close_icon
views-count4030 դիտում article-date 20:20 21-04-2016

Ապրիլի 21-ը պատմության մեջ

մ. թ. ա. 753 թ. – համարվում է Հռոմի հիմնադրման օրը: 1910 թ. – մահացել է Մարկ Տվենը, ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ, «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» (ծն. 1835 թ.): 1915 թ. – ծնվել է Էնթոնի Քուինը, մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան, «Ճանապարհ», «Կյանքի ծարավ», «Լոուրենս Արաբացի», «Բլեֆ» (մահ. 2001 թ.): 1926 թ. – ծնվել է Եղիսաբեթ II-ը, Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին: 1954 թ. – ԽՍՀՄ-ը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ: 1960 թ. – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք: 1965 թ. – ծնվել է Թաթուլ Կրպեյանը, ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը (մահ. 1991): 1994 թ. – մահացել է Էդմոնդ Քյոսայանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1936 թ.):

Նմանատիպ նյութեր