5305 դիտում
10:38 21-04-2016
Քառօրյա պատերազմից շահեցին Ադրբեջանը և Ռուսաստանը. քաղաքագետ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայկական կողմը պատերազմի ժամանակ հայտարարել է իր դիրքորոշումը շատ թեզերով, այսինքն՝ պարտադրելու է Ադրբեջանին ավելի ծանր պայմաններով զինադադար, դա լինելու է երկկողմանի՝ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, իսկ եթե շարունակեն, ճանաչելու ենք Ղարաբաղը։ Բավականին հստակ ու տրամաբանական հայտարարություններ են արվել, և հանկարծակի դադարեցրել են պատերազմը։ Հիմա էլ շարունակում են ասել բա գիտե՞ք, մենք նախահարձակ էինք, մենք արդեն մեր ձեռքն էինք վերցրել վերահսկողությունը, բայց տեսաք ինչ եղավ։ Այսինքն այս քայլերը ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք պատասխանատու են, չեն գործում հստակ տեսակետներ ունենալով։ Ավելին ես նկատել եմ, որ զինադադար կնքելու և ձևը, և ժամանակը հայերի շահերից չի բխել, դա ուրիշ պետությունների շահերից բխող որոշում էր»,– մեր թղթակցին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով քառօրյա պատերազմից հետո սպասվող զարգացումները։
Ըստ նրա դրանից շահել են Ադրբեջանը և Ռուսաստանը, և ստացվում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները գործել են ուրիշ պետությունների շահերից. «Հիմա շատերը մեղադրում են նրանց, ասում են, որ այդ մարդիկ կասկածելի են և շատ վտանգավոր, այլապես ո՞նց կարելի էր այս վիճակով, ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի խախտում և ունենալով հնարավորությունը, որ ազատագրվում էին դիրքերը, վերականգնվում էր նախկին եզրագիծը, ունենալով իրավունք, որովհետև այս ամենը հիմնվում էր 1994 թ. զինադադարի պայմանագրի վրա, որ հանկարծակի, ուրիշ պետությունների թելադրանքով, կանգնեցնում են մեզ։ Ես տեղյակ եմ, որ դրա համար մեծ դժգոհություն կա սպայական կազմի մեջ, մարդիկ չեն հասկանում սա ի՞նչ էր, և սրանք ովքե՞ր են»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
11:24 07-02-2015
Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. քաղաքագետ. 168 Ժամ
3479 դիտում
09:22 07-12-2017
Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ. քաղաքագետ. «168 ժամ»
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»