211652_close_icon
views-count1738 դիտում article-date 13:35 21-04-2016

Հիրոսիմայի քաղաքապետը ակնկալում է Օբամայի այցը քաղաք և նրա ներողությունը

Ճապոնական Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուն հայտարարել է, որ ԱՄՆ-ից չի ընդունի նրա ներողությունը, եթե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անձամբ չայցելի Հիրոշիմա, հաղորդում է rosbalt.ru-ն: «Իհարկե,մենք կցանկանայինք կատարվածի համար բարձրացնել այդ հարցը, սակայն այդ դեպքերը տեղի են ունեցել 70 տարի առաջ և հաջորդ սերունդները պետք է հաղթահարեն այդ խնդիրը»,-ասել է քաղաքապետը: Նա հավելել է, որ Օբամայից ակնկալում է այց՝ Հիրոսիմա, ինչպես նաև հանդիպում տեղի բնակիչների հետ, ովքեր ապրել են այդ ողբերգությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 10-11-ը Հիրոսիմայում տեղի է ունեցել G-7-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այցելել է ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել, սակայն կատարվածի համար Քերրին ներողություն չի խնդրել:

Նմանատիպ նյութեր