211652_close_icon
views-count3991 դիտում article-date 22:52 22-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 22-ին

1724 թ. – ծնվել է Իմանուիլ Կանտը, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը (մահ. 1804 թ.): 1870 թ. – ծնվել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից (մահ. 1924 թ.): 1915 թ. – Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք: 1918 թ. – Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից: 1937 թ. – ծնվել է Ջեք Նիկոլսոնը, ամերիկացի հանրահայտ դերասան, ստացել է 3 Օսկար և 7 Ոսկե Գլոբուս, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանն է: 1992 թ. – Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով մահացավ 200-ից ավելի մարդ: 1994 թ. – ՀՀ-ում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով: 1996 թ. – Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր