2582 դիտում
09:25 22-04-2016
Ե՞րբ պետք է գա ու այլևս չգնա մեր կյանքի որակը փոխելու կամքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն այլ անելիք չունի՝ Լավրովը կգա, թե որևէ մեկը, որևէ բան կառաջարկեն, թե ոչ, Հայաստանն այլ անելիք չունի, Հայաստանը որևէ մարտահրավեր կասեցնելու այլ տարբերակ չունի, քան զարգացման ամենաարագ ճանապարհների նախանշումն ու դրանցով հնարավորինս արագ և դինամիկ ընթացքը։ Հետևաբար՝ տարածքների խնդիրը ֆիզիկական կամ աշխարհագրական չէ, այդ խնդիրը բովանդակային է։ Կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բովանդակ տարածք, որը պահվում է, եթե այդ տարածքը զարգացող տարածք է, և որը չի պահվում, եթե այդ տարածքը զարգացող չէ՝ անկախ դրա աշխարհագրական կամ ֆիզիկական պատկանելությունից։
Տարածքի հանձնում է ամեն մի չբացված աշխատատեղը Հայաստանում, որ կարող էր բացվել եթե չլիներ որևէ մեկի մենաշնորհը, եթե չլիներ կոռուպցիան, եթե չլիներ օլիգոպոլիան, եթե լիներ ազատ և իրավապես պաշտպանված մրցակցություն։ Սա է խնդիրը, և ուրեմն՝ Լավրովը կգա, կգնա, կգան ու կգնան այլք, գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ պետք է գա ու այլևս չգնա մեր կյանքի որակը փոխելու համար անհրաժեշտ կամքը, խելքը, իսկ ոմանց մոտ, իհարկե, նաև խիղճը։ Կամ ավելի շուտ՝ ե՞րբ ենք մենք՝ որպես հասարակություն, բերելու դա։ Ահա հարցը, որ պետք է զբաղեցնի մեր միտքն ու ժամանակը քառօրյա պատերազմից հետո։ Իսկ Լավրովին թող զբաղեցնի Նալբանդյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2589 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
3915 դիտում
23:24 10-12-2018
Ժողովրդի կամքը արտահայտելուց հետո բոլորս լծվում ենք ժողովրդի կամքը իրագործելուն․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5035 դիտում
16:30 05-03-2017
Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»