211652_close_icon
views-count2327 դիտում article-date 09:44 22-04-2016

Կասկածյալների նկատմամբ ոստիկանության բռնությունները Հայաստանում մնում են կարևոր խնդիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետական դեպարտամենտի՝ 2015 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն՝ կալանքի, հարցաքննության ընթացքում կասկածյալների նկատմամբ ոստիկանության բռնությունները Հայաստանում շարունակում են մնալ կարևոր խնդիր։ «Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների՝ բռնության ենթարկված անձանցից շատերը չեն տեղեկացրել դեպքերի մասին, քանի որ վախեցել են հաշվեհարդարից»,– գրված է զեկույցում։ Իրավապաշտպանների հաշվետվությունների համաձայն՝ 2014 թվականին Երևանի ոստիկանության կողմից կալանավորված անձանց 39,4 տոկոսը առաջին 8 ամիսներին ունեցել է մարմնական վնասվածքներ։ Իհարկե, ոստիկանությունը պնդել է, թե իբր վնասվածքները եղել են նախքան ձերբակալությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր