211652_close_icon
views-count4096 դիտում article-date 09:05 23-04-2016

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Պատերազմը երկու իրականությունների հատում է: Դրանցից մեկում զինվորների իրական հերոսության մասին պատմություններն են, որոնց մեծ մասը, դժբախտաբար, պատմում են նրանց զինակիցները, իրենց` զինվորների, այլևս ողջ չլինելու պատճառով: Մյուս իրականության մեջ երկարաշունչ մամլո հաղորդագրություններ են` արտասահմանյան այցերի, հանդիպումների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Ու եթե առաջին իրականության մեջ ողջ մնացածների մեծ մասն իր սխրանքի մասին հարցերին ի պատասխան՝ համեստորեն ասում է, որ ընդամենն իր պարտքն է կատարել, այս մյուս` երկրորդ հարթության պատասխանատուները պատերազմական օրերի իրենց անգործության մասին հարցին ի պատասխան՝ աշխարհագրության լիկբեզ են անցկացնում` մատնացույց անելով, թե որ օրը ում և հատկապես որ մայրաքաղաքում են հանդիպել ու առանձնապես քանի հեռախոսազանգ են ունեցել դեպի այլ մայրաքաղաքներ: Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է, որի ժամանակ առաջիններին մեդալ են տալիս, որպես կանոն՝ հետմահու` բանակի հրամանատարության ստորագրությամբ, իսկ մյուս իրականության ներկայացնողներն արժանանում են այլ երկրների կասկածելի ծառայությունների մեդալների: Կենդանության օրոք, բնականաբար: Ու նոր ծառայությունների դիմաց, հասկանալիորեն: Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է. առաջին գծում 18-ամյա զինվորի համարձակությունը հերիքում է ունեցած բոլոր միջոցներով պատասխանել ու պատժել իր հողի ու իր կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացնողին, իսկ թիկունքի հասունները վախից դառնում են փիլիսոփաներ, որպեսզի հանկարծ իրենց ունեցած միակ միջոցը` լեզուն, սխալ չօգտագործեն ու իրերը չկոչեն իրենց անուններով: Նրանք վախենում են, որ հանկարծ, գոնե մի եզակի անգամ չասեն ճշմարտությունը: Որովհետև իրենցը կեղծիքն է, ճշմարտությունը սահմանագծում է, որտեղ զինվորները զոհվում են, որպեսզի իրենց հայրերի հասակակիցները շարունակեն կեղծել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր