36122 դիտում
14:27 23-04-2016
Խոշոր ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը Mazda-ով տապալել է ծառը. նրան փրկել են փրկարարն ու բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ագագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 33-ամյա Հարություն Թամազյանը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ իր վարած Mazda մակնիշի 34 RՏ 248 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդն արգելափակվել էր ավտոմեքենայում, իսկ ավտոմեքենայի հարվածից ծառն արմատախիլ էր եղել:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե փրկարարներն ու շտապ օգնությունը օպերատիվ չգործեին, ապա հնարավոր էր՝ ավտոմեքենայում առաջանար հրդեհ, և վարորդի համար այն լիներ ողբերգական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+