211652_close_icon
views-count4400 դիտում article-date 23:35 24-04-2016

Ապրիլի 24-ը պատմության մեջ

մ. թ. ա. 1184 թ. – ըստ լեգենդի այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտան Տրոյա: 775 թ. – Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Աղձն գյուղում, Արածանիի ափին տեղի ունեցավ Արձն գյուղի ճակատամարտը, հայկական և արաբական զորքերի միջև: 1878 թ. – Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հայտատարեց: 1945 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ Սովետական բանակը շրջափակման մեջ վերցրեց Բեռլինը: 1959 թ. – մահացել է Հակոբ Կոջոյանը, հայ նշանավոր նկարիչ, Սասնա ծռեր էպոսի նկարազարդող, Ալեքսանդր Թամանյանի հետ Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակն է (ծն. 1883 թ.): 1966 թ. – հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը: 1980 թ. – ծնվել է Կարեն Ասրյանը, հայ շախմատիստ, միջազգային կարգի գրոսմայստեր (մահ. 2008 թ.): 2003 թ. – Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը: 2005 թ. – Կորեացի գիտնական Հվան Ու Սոկը կլոնավորեց առաջին շունը:

Նմանատիպ նյութեր