73285 դիտում
10:40 25-04-2016
Երրորդ երկիր արտահանձնված Վահան Մարտիրոսյան կոչեցյալը ադրբեջանական կայքին ասել է, թե Բաքվում 40 հազար հայ կա
Ադրբեջանին հանձնված Վահան Մարտիրոսյանն ու նրա ընտանիքը երրորդ երկիր տեղափոխվելուց հետո էլ շարունակում են Ադրբեջանի հետ կապեր պահել և արտահանձնումից հետո «Վահան Մարտիրոսյան» կոչեցյալը հանդես է եկել հաղորդագրությամբ: Սույն տեքստը, որը հաղորդում է Haqqin.az-ը, ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
«Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են ձեր հիանալի երկրում գտնվելուս առաջին իսկ րոպեներից»,- ապա Վահան Մարտիրոսյանը նույն երգերն է երգում, ինչ ասում էր Բաքու ժամանելուց հետո հրավիրված ասուլիսին, այն է, թե Հայաստանի իշխանությունները ադրբեջանցիներից ստեղծում են թշնամու կերպար, որ պարտադրում են հայ ժողովրդին:
Նա նաև իր հիացմունքն է հայտնում առ այն, թե ինչպիսի հանդուրժողականություն է դրսևորում Ադրբեջանի իշխանությունը, ուշադրություն՝ «Բաքվում պաշտոնապես բնակվող 40.000 հայերի նկատմամբ», թե ինչ «խնամված» են հայկական սրբավայրերը Ադրբեջանում»:
Ապա ավելացնում, թե Բաքվում գործում են թերթեր և հեռուստահաղորդումներ` հայերեն լեզվով: Որ, իբր, ադրբեջանցի լրագրողները ինչպիսի լավ ֆիլմեր են պատրաստել Ֆրունզիկ Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի ու Առնո Բաբաջանյանի մասին:
Նմանատիպ նյութեր
51785 դիտում
12:50 22-04-2016
Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ երրորդ երկիր է տեղափոխվել. Apa
7351 դիտում
13:20 08-12-2017
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը լրատվական կայքին
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»