211652_close_icon
views-count30084 դիտում article-date 15:27 25-04-2016

Որոշ գործատուներ աշխատանքից հեռացրել են 1 տասնյակից ավելի աշխատակիցների, ովքեր կամավորական սկզբունքով մեկնել են առաջնագիծ

Մեկ տասնյակից ավելի կամավորականներ խնդիրներ են ունեցել գործատուների հետ: Նրանց նախ նախազգուշացմամբ են փորձել աշխատանքի վերադարձնել, ապա տեսնելով, որ կամավորականները սահմանից չեն վերադառնում, ոմանց ազատել են աշխատանքից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին աշխատանքից ազատված կամավորականները: Նրանք հիմնարկության անունը չնշեցին՝ պատճառաբանելով, որ իրենց խնդիրը ոչ թե տնօրինության հետ է, այլ երեւույթի, քանի որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը միավորված կանգնած է զինվորի ու կամավորականի կողքին, իսկ որոշ գործատուներ աշխատանքից հեռացնում են կամավորականներին: «Մենք ոչ թե աշխատանքը կորցնելու համար ենք հիասթափվել, այլ այդ երեւույթի: Բոլորը կանգնում են զինվորի ու կամավորականի կողքին, իսկ իրենք կամավորականին հեռացնում են աշխատանքից»,- նշեցին կամավորականները: Նշենք, որ խոսքը կոնկրետ հիմնարկության մասին չէ, այլ մի քանի կազմակերպություններ են նման քայլի դիմել:

Նմանատիպ նյութեր