Առեղծվածային դեպք Երևանում. Գեղարվեստի ակադեմիայի մոտից մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտից՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի մոտից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 22-ամյա Էմիլ Մնացականյանն է:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ գլխի մասում վնասվածքը ստացել է վերևից ինչ-որ իրի՝ իր վրա ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ Է. Մնացականյանը վնասվածքներ է ստացել:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի