211652_close_icon
views-count2390 դիտում article-date 23:26 25-04-2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Չեռնոգորիայում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման և հիշատակի արարողություններ տեղի ունեցան Չեռնոգորիայի մի շարք վայրերում: Ապրիլի 24-ին Գրբալի Սբ.Վարվառայի եկեղեցում պատարագ մատուցվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչների կողքին հիշատակի արարողություններին մասնակցեցին սերբեր, չեռնոգորցիներ, ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, բելառուսներ: Ներկա էին սերբ ուղղափառ եկեղեցու, գործարար շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այդ թվում, ռուսական «Բալկանյան միջազգային կենտրոնի», Սերբական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում համերաշխություն հայտնեցին հայ ժողովրդի հետ: Կատարվեց հիշատակի մոմավառություն, քարոզի ընթացքում զուգահեռներ անցկացվեցին Օսմանյան Թուրքիայի և այսօրվա Ադրբեջանի վարած քաղաքականության, ինչպես նաև հայ և սերբ ժողովուրդների ճակատագրերի միջև: Ելույթներ ունեցան Չեռնոգորիայի «Հայկական սփյուռք» կազմակերպության ղեկավար Գուրգեն Զաքոյանը, վարչության անդամ Արթուր Հանեսյանը և ուրիշներ՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Հիշատակի արարողություն կատարվեց նաև Պրևլակա կղզու Սբ. Միքայել հրեշտակապետ վանքում, որի ժամանակ ելույթ ունեցավ «Անի» միության ղեկավար Աննա Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր