2670 դիտում
21:47 25-04-2016
Ներկայացվել է Տոկիո-2020-ի լոգոն
Ճապոնիայի իշխանություններն ընտրել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի տարբերանշանը (Logo):
Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նոր տաբերանշանը, որն իր մեջ կրում է Էդո դարաշրջանի (1603-1868 թթ.) ուրույն ոճը: Նոր լոգոն ունի «Կումիտիմացումո» անվանումը: 2020 թվականի Օլիմպիական խաղերի լոգոյի ընտրությունը կատարվել է եզրափակիչ փուլ հասած 4 տարբերանշանների միջև:
Նախորդ տարի Խաղերի նախնական տաբերանշանի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ վերջինիս հեղինակ Կենձիրո Սանոյին մեղադրեցին գրագողության մեջ: Բելգիացի դիզայներ Օլիվյե Դեբին, ով 2013 թվականին բելգիական թատրոնի համար տաբերանշան էր ստեղծել, նմանություն էր գտել իր և Սանոյի ստեղծած տաբերանշան մեջ: Բելիգիացին դատարան դիմեց՝ հորդորելով Միջազգային օլիմպիական կոմիտեին հրաժարվել ընտրված տաբերանշանից:
Հետագայում ՄՕԿ-ը չեղյալ հայտարարեց նախնական ընտրությունը և նոր մրցույթ հայտարարեց, որին կարող էր մասնակցել Ճապոնիայի՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ХХХII ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, Տոկիոյում:
Նմանատիպ նյութեր
1823 դիտում
20:50 26-07-2019
Ներկայացվել են Տոկիո-2020-ի օլիմպիական մեդալները
1368 դիտում
19:30 25-04-2015
Reddit-ը լոգոն վերափոխել է հայկական դրոշով տարբերակով՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում